Սեուլը մտադիր է Վաշինգտոնի հետ Հարավային Կորեայի հրթիռային ծրագրի սահմանափակումները չեղարկելու շուրջ բանակցություններ սկսել։ Մասնավորապես՝ խոսքը կլինի հրթիռների մարտագլխիկների հզորությունը ներկա 500 կգ-ից 1000-ի հասցնելու մասին,  փոխանցում է AP-ն։

Հարավային Կորեայի նախագահի ներկայացուցիչ Յուն Յունգ-չանը հայտնել է, որ Վաշինգտոնն ընդունել է բանակցություններ սկսելու Սեուլի առաջարկը։ Նրա խոսքով՝ Սեուլը նաեւ ցանկանում է պայմանավորվել իր հրթիռների հարվածի հեռահարությունը մեծացնելու շուրջ, որը, 2012 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 800 կմ է։