Թուրքիայի ներկայացրած գերմանական ընկերությունների ցանկը, ներառյալ՝ միջազգային BASF եւ Daimler ընկերությունները, որոնք իբր աջակցում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման գործունեությանը, վատ ջնարակի տեսք ունեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արեւմտյան Անգլիայի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունթեր Վալցենբախը։
Նրա խոսքով՝ թուրք-գերմանական հարաբերությունները լարվեցին, երբ Գերմանիայի դաշնային խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ «Սակայն նախագահ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի քաղաքականությունն այնքան է փոխվել, որ չի կարող աննկատ մնալ Արեւմտյան աշխարհում։ Գերմանիայի քաղաքացի Դենիզ Յուջելին եւ իրավապաշտպան Պիտեր Շթաուդթներին ազատազրկելուց հետո ավելի ակնհայտ դարձավ, որ Թուրքիայում կիսաավտորիտար նախագահական ռեժիմ հաստատվելուց հետո կարող է ավելի մեծ սպառնալիք ստեղծվել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նկատմամբ»,-ընդգծեց Վալցենբախը։
Վերլուծաբանը հիշեցրեց, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, գործողությունները համաձայնեցնելով կանցլեր Անգելա Մերկելի հետ, կոչ է արել վերանայել Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքականությունը՝ ընդգծելով երեք հիմնական ուղղություն, որոնց շրջանակում դա պետք է իրականցվի։
«Առաջինը զբոսաշրջային վիզաների վերաբերյալ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության առաջարկներն են, երկրորդ՝ համատեղ նախագծերի համար արտահանման հիմնական երաշխիքների սահմանափակումները, երրորդ՝ ֆինանսական օգնությունների փաթեթի սառեցումը, որը կարելի է ստանալ ԵՄ-ից»,-նշեց Գյունթեր Վալցենբախը։
Նա հավելեց, որ չնայած նման միջոցառումները հազվադեպ են հասարակության մեծ ուշադրությանն արժանանում, դրանք օգտագործում են շատ արտաքին առեւտրայինդիլեմաներում, որոնց հետ Գերմանիայի կառավարությունը բախվել է նաեւ անցյալում։ «Գերմանա-թուրքական հարաբերություններում ներկա լարվածությունը կարելի է բացատրել քաղաքական մշակույթում տարբերությամբ, սակայն դրանք քիչ չեն լարվում նաեւ կառուցվածքային առանձնահատկությունների եւ տարածաշրջանային պայմանների պատճառով, որտեղ գործում են երկու երկրները։ Թուրքիան շարունակում է կոշտ է դիրքորոշումը՝ Մերձավոր Արեւելքում իր «կայունացնող» դերի հետ կապված, իսկ Գերմանիան շարունակում է Եվրամիությունում իր արտաքին քաղաքականությունը։ Այդ համատեսքտում, նրանց միջեւ ցանկացած գործընկերություն անխուսափելիորեն ծանր ժամանակներ է վերապրում»,-եզրափակեց Գյունթեր Վալցենբախը։


























