Սպիտակ տունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին համարում է «բռնապետ»,  որը զավթել է բացարձակ իշխանություն։ «Մադուրոն ոչ թե միայն վատ առաջնորդ է, հիմա նա բռնապետ է»,- ասել է լրագրողներին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռ․ Մաքմասթերը։

«Իշխանությունը Սահմանադիր ժողովի կեղծ ընտրությունների միջոցով ամբողջովին զավթելուն ուղղված վերջին իրադարձություններրը լուրջ հարված են դարձել ժողովրդավարությանը մեր կիսագնդում»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ Ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել Մադուրոյի դեմ ՝ սառեցնելով ԱՄՆ-ի իրավազորության տակ գտնվող նրա ակտիվները ու ամերիկացիներին արգելելով գործեր վարել նրա հետ։