Նորընտիր սահմանադիր ժողովը, ամենայն հավանականությամբ, կոչնչացնի Վենեսուելայում ժողովրդավարության մնացորդները։ Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգա Դիազը, նշելով, որ ինքը մտադիր է այսուհետ էլ մնալ իր պաշտոնում, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով, նոր ժողովը կվերաշարադրի սահմանադրությունը, կենտրոնացնելով «բացարձակ իշխանությունը» փոքրամասնության ձեռքում, որը կարող է ոչնչացնել հիմնական իրավունքները, ինչպիսին է արտահայտման ազատությունը։ Նա նկատել է, որ Վենեսուելան վերածվում է «բռնապետական նկրտումներով» պետության։
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժողովին կոչ է արել վերացնել ու վերակազմակերպել գլխավոր դատախազի գրասենյակը։ Սակայն Դիազը հայտնել է, որ Ժողովը չի կանգնեցնի իրեն ու ինքը կշարունակի կատարել իր պարտականությունները։




























