Մեծ Բրիտանիայից կատակերգուն, որն իրեն «ձախակողմյան անարխիստ» է անվանում, կատակել է ազգային անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի գծով ԱՄՆ նախագահի օգնական Թոմաս Բոսերթի, Սպիտակ տան հաղորակցության գծով նախկին տնօրեն Էնթոնի Սկարամուչիի եւ նախագահի որդու՝ Էրիկ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը։
Կատակերգուն ձեւացրել է, թե իբր ԱՄՆ-ի այլ պաշտոնատար անձանցից է եւ երկխոսություն սկսելՍպիտակ տան պաշտոնյաների հետ։ Այսպես, Բոսերթի հետ զրուցելիս նա ձեւացրել է, թե ԱՄՆ նախագահի փեսան է՝ Ջարեդ Քուշները, նրան ընթրիքի է հրավիրել եւ ստացել Բոսերթի անձնական էլեկտրոնային փոստի հասցեն։
Սկարամուչիի պարագայում կատակերգուն ներկայացել է որպես Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար՝ Ռայանս Փրիբանս եւ նրան «երկերեսանի» անվանել։ Սկարամուչին նրան խորհուրդ է տվել կարդալ Շեքսպիրի «Օթելլո»-ն։
Մյուս դեպքում կատակարեգուն որպես Ջոն Հանթսման է ներկայացել, որի թեկնածությունը Թրամփն առաջադրել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում։ «Ու՞մ գլուխն առաջինը կթռչի»,-Սկարամուչիից հարցրել է կատակերգուն։ «Երկուսը (գլուխները)»-ասել է ի պատասխան Սկարամուչին։ Զրույցի ավարտին Սկարամուչին «Հանթսմանին» իր տուն է հրավիրել։
Էրիկ Թրամփի պարագայում կատակերգուն ձեւացրել է, թե նրա կրտսեր եղբայրն է՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, սակայն բացահայտվել է։




























