Չինացի ժողովրդի համար կարեւոր է խաղաղությունը, եւ նա երբեք ագրեսոր չի դառնա, բայց ոչ ոքի թույլ չի տա խլել իր տարածքի թեկուզ մի մասը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը՝ Ազգային-ազատագրական բանակի 90-ամյա տարեդարձի կապակցությամբ իր ելույթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Չինացի ժողովուրդը սիրում է խաղաղությունը, մենք երբեք ագրեսոր չենք դառնա եւ մյուսների հաշվին չենք ընդլայնի սահմանները։ Սակայն մենք երբեք թույլ չենք տա ոչ ոքի, որեւէ կազմակերպության կամ կուսակցության խլել Չինաստանի տարածքի թեկուզ մի մասը՝ երբ էլ որ լինի, ինչպիսի տեսքով էլ որ լինի»,-հայտարարել է Չինաստանի առաջնորդը։
Նա հայտարարել է, որ ոչ ոք չի կարող ստիպել Պեկինին հանդուրժել այնպիսի բան, ինչը կվնասի «երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու զարգացմանը»։




























