Եվրամիությունը պաշտպանական միջոցներ կձեռներկի, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցների պատրվակով «Ամերիկան բոլորից առաջ» կարգախոսով արդյունաբերական քաղաքականություն վարի: Rheinische Post պարբերականին այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

«Մեզ համար կարեւոր է հաղթահարել ուկրաինական ճգնաժամը եւ պահպանել քաղաքական ճնշումը, որի աղբյուրը պատժամիջոցներն են: Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե մենք միասնական գործենք»,- ասել է Գաբրիելը:

«Մենք կպաշտպանվենք «Ամերիկան բոլորից առաջ» կարգախոսով արդյունաբերական քաղաքականությունից»,- Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: