Թուրք թմրաբարոն Քուրշիթ Յավաշը՝ ավելի հայտնի «Քաբուս» կամ «Վոլքան» մականուններով, ձերբակալվել է Թուրքիայում Սափանջա լճի շրջակայքում, հայտնում է  «Նովոստի-Ազերբայջանը»:

Թմրաբարոնը, ում կյանքն ընկած է «Փարս Քիրազ Ամելիյաթի» ֆիլմի հիմքում, ձերբակալվել է սիրուհու՝ ադրբեջանական ծագմամբ Գյուլշիրին Ռ.-ի եւ վեց ընկերների հետ:

Թուրքական ոստիկանությունը հայտնաբերել է 69,5 կգ հերոին, իսկ թմրաբարոնի առանձնատանը հայտնաբերվել են 9 բջջային, 30 սիմ-քարտ, զենք եւ գումարներ: Ավելի վաղ Յավաշը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, ապա փախել էր Եվրոպա եւ անհետ կորել: Թմրաբարոնը ակնոցներ էր կրում եւ մորուք էր թողել: