Ռոսգվարդիայի աշխատակիցը եւ երկու ոստիկաններ են վիրավորվել Մոսկվայի մարզային դատարանում փոխհրաձգության ժամանակ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան։

«Ռոսգվարդիայի աշխատակիցը հրազենային վիրավորում է ստացել եւ հիվանդանոց է տեղափոխվել, ոստիկանության երկու աշխատակիցներ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել»,- ասել է նա։