Թուրքիայի Ադանա քաղաքում ամուսնու դավաճանության պատճառով երիտասարդ հղի կինը ինքնասպանության երկու փորձ է կատարել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ադանայի համալսարանի դասախոս, հղիության 6-րդ ամսում գտնվող Գ․Չ․-ն փորձել է իրեն նետել տան պատշգամբից, սակայն դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել։

Սակայն հիվանդանոցում ուշքի գալուց անմիջապես հետո նա նետվել է հիվանդասենյակի պատուհանից։ Քանի որ հիվանդասենյակը եղել է 2-րդ հարկում, հղի կնոջ միայն ոտքերն են կոտրվել։ Բժիշկները նշել են, որ երեխային վտանգ չի սպառնում։

Կինը հայտարարել է, թե չի ցանկանում երեխա ունենալ մեկից, ով դավաճանում է իրեն։ Ամուսինը ոստիկանությունում հերքել է դավաճանության մասին կնոջ պնդումները։