Երեւանում ընտանեկան բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել:

Ըստ մեղադրանքի՝ Արարատը հուլիսի 2-ին ուշ երեկոյան զբոսայգում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ: Վիճաբանության ընթացքում Արարատը ապտակել է կնոջը, գցել գետնին, այնուհետև քաշել մազերից:

Արարատին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ համայնքում: Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն ուղարկվել է դատարան: