Նիգերիայում «Բոկո Հարամի» զինյալները հարձակվել են գյուղի վրա ու յոթ մարդ սպանել։ Ընդ որում ահաբեկիչները այրել են տներ ու խանութներ, հայտնում է AP-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Սամբիս անտառից ոչ հեռու, որը համարվում է ահաբեկիչների հենակետը։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։




























