Սպիտակ տան հետախուզության գծով ազգային անվտանգության խորհրդի տնօրեն Էզրա Քոեն-Վաթինքը լքել է իր պաշտոնը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։
«Գեներալ Մաքմասթերը գնահատում է ազգային անվտանգության խորհրդի լավ աշխատանքը՝ Քոեն-Վաթինիքի ղեկավարությամբ։ Նա որոշել է, որ տվյալ պահին աշխատանքը շարունակելու համար հարմար լինի փոխել որակավորումը»,-ասվում է հայտարարությունում։
Մարտի կեսերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության գծով իր խորհրդական Հերբերթ Մաքմասթերին թույլ չի տվել աշխատանքից հեռացնել Սպիտակ տան՝ հետախուզության գծով ազգային անվտանգության տնօրեն Էզրա Քոեն-Վաթինքին։




























