ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահագի Դարեմ քաղաքում լողավազան ռեագենտի արտահոսք է տեղի ունեցել։ 42 մարդ է տուժել, որոնցից 40-ը՝ երեխաներ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC11 հեռուստաալիքը։
Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալ Քրիս Յանուցին հայտնել է, որ լողավազնաից զանգահարել են շուրջ 14։40-ին։ Նշվում է, որ նատրիումի հիպոքլորիտի արտահոսք է տեղի ունեցել, որը հաճախ է օգտագործվում լողավազաններն ախտահանելու համար։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հիմնականում տուժել են 6-12 տարեկան երեխաներ, նրանցից 6-ը ծանր վիճակում են։




























