РЕН ТВ հեուստաալիքը հրապարակել է իրավապահների՝ «GTA հանցախմբի» անդամների հետ փոխհրաձգության տեսագրությունը Մոսկվայի մարզային դատարանում։
Կադրերում երեւում է, որ մի քանի մարդ կանգնած են դատարանի դահլիճում՝ դռների մոտ, որտեղ որոշ ժամանակ անց փորձում ե ներխուժել հանցագործները։ Դրանցի հետո «GTA հանցախմբի» անդամների եւ իրավապահների միջեւ փոխհրաձգություն է սկսվել։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին։ Հինգ դատապարտյալներ հարձակվել են հսկիչների վրա եւ խլել նրանց ծառայողական զենքերը։ Սակայն իրավապահներին հաջողվել է կանխել փախուստի փորձը՝ ոչնչացնելով երեք հանցագործի, եւս երկուսը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում են։



























