Խաբեբաները սկսել են WhatsApp մեսենջերի օգտատերերին հաղորդագրություններ հղել՝ պահանջելով երկարաձգել բաժանորդագրությունը։ Այս մասին ասվում է  ESET ընկերության մամուլի ասուլիսում, փոխանցում է Lenta-ն։

Հանցագործները որպես մեսենջերի աշխատակիցներ են ներկայանում եւ պահանջում վճարման հետ կապված տվյալներ մուտքագրել, հակառակ պարագայում սպառնում են սահմանափակել WhatsApp-ին հասանելիությունը։

Իբր վճարելու համար օգտատիրոջն առաջարկում են անցնել հղումով եւ մուտքագրել բանկային քարտի տվյալները։ Դրանից հետո հանցագործները զոհի հաշվից գումար են հափշտակում։

WhatsApp-ն իսկապես օգտագործել է մեսենջերի վճարովի մոդելը, սակայն 2016 թվականի հունվարին հրաժարվել է դրանից։