2017 թվականի առաջին կիսամյակում ոսկու համաշխարհային պահանջարկը տարեկան արտահայտությամբ 14 տոկոսով նվազել է՝ հասնելով 2004 տոննայի։ Պատճառը բորսային ներդրումային հիմնադրամներ թանկարժեք մետաղի հոսքի կրճատումն է։ Այս մասին ասվել է Ոսկու համաշխարհային խորհրդի նիստում (World Gold Council, WGC), փոխանցում է Lenta-ն։

Այս տարվա երկրորդ եռամսյակում պահանջարկը կրճատվել է 10 տոկոսով՝ հասնելով 953.4 տոննայի։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուկայում ոսկու առաջարկը նվազել է 8 տոկոսով՝ հասնելով 1066 տոննայի։ 

Տարբեր երկրների Կենտրոնական բանկերն ավելի դանդաղ տեմպերով են գնում թանկարժեք մետաղը՝ վերջին տարիների համեմատ: