Ֆլորիդայում 73-ամյա տղամարդուն արգելել են լողափ գնալ, երբ ծնողները բողոքել են, որ նա այցեքարտեր է բաժանում՝ «անուշիկ հայրիկը փնտրում է իր անուշիկ աղջնակին» գրությամբ («Sugardaddy seeking his sugarbaby»), փոխանցում է AP-ն։
Ոստիկանությունը Ռիչարդ Բասարաբային կարգադրել է հեռու մնալ լողափից՝ լողափին ոտնձգության արգելքը խախտելու պատճառով։ Տղամարդը հայտարարել է, որ նման որոշումը չափազանց է համարում։
16-ամյա աղջնակը ոստիկանությանն ասել է, որ Բասարաբան իր 18-ամյա ընկերուհուն այցեքարտ է տվել, որին պատկերված է տարեց տղամարդու ծնկներին նստած երիտասարդ կին։ Քարտին նշված է եղել նաեւ էլեկտրոնային փոստը։




























