Օրերս Բաքվի 128 համարի երթուղու ավտոբուսի ուղեւորները հնարավորություն են ունեցել երթեւեկել գառնուկի ընկերակցությամբ: Այս մասին հաղորդում է vesti.az-ը:
«Բաքվի բնակիչները վաղուց են վարժվել, որ նույնիսկ քաղաքի կենտրոնում սիզամարգի վրա կարող են ոչխարներ, կովեր եւ այլ կենդանիներ արածել: Էկզոտիկա է: Բայց ինչ-որ մեկը, հավանաբար, մտածել է, որ բավականաչափ ուշադրություն չեն հատկացնում ոչխարներին, նրանց իրավունքները խախտվում են, եւ որոշել են վերականգնել «արդարությունը»,- վրդովվել է հրապարակման հեղինակը. «Իսկ երբ ուղեւորները սկսել են դժգոհել, երկոտանի էակը հանգիստ նկատել է. «Ինչ արտասովոր բան կա, ոչխար է, էլի»:




























