Թուրքիայի Չանաքքալեի Բայրամիչի շրջանում քաղաքացիները փողոցում նկատել են իսլամականի հագուստով ոստիկանի եւ անմիջապես ահազանգել են շրջանի քայմաքամին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Չանաքքալե գործուղված ոստիկան Քուրաներ Էրբաշը ծառայողական մեքենայով շրջելու ժամանակ եղել է մորուքով եւ իսլամականի հագուստով։

Քաղաքացիները զարմացել են նման տեքսով անձի ոստիկանական մեքենայում տեսնելով, իսկ մեկը շտապ զանգահարել է քայմաքամին։

Քայմաքամի հրահանգով իսլամականի հագուստով ոստիկանը հեռացվել է աշխատանքից։ Ոստիկանապետը Քուրաներ Էրբաշի հոգեկան վիճակը ստուգելու համար նրան ուղարկել է հոգեբուժարան։