«Առավոտ» թերթը գրում է. «Օր չկա, որ Հայաստանում մի հանցագործություն չլինի, եւ մասնագետներն ասում են՝ ամբողջ աշխարհում է այդպես:
...Հայաստանում հանցագործությունների թիվն աճե՞լ է, թե՞ հակառակը՝ փորձեցինք պարզել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներով: ԱՎԾ-ն հրապարակել է ցուցանիշներ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ամփոփ տեղեկատվության, հանրապետությունում ըստ առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների դեպքերի 2017 թվականի հունվար-հունիսի տվյալների: Ըստ այդմ, գրանցված հանցագործությունների թիվն այս տարվա հունվար-հունիսին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
2017-ի առաջին կիսամյակում՝ գրանցվել է 9723 հանցագործություն, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 9616 հանցագործություն: Գրանցված հանցագործություններում ոչ մեծ ծանրության, միջին ծանրության եւ ծանր հանցագործություններն այս տարվա առաջին կիսամյակում աճել են նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: 2017-ի հունվար-հունիսին ոչ մեծ ծանրության 5219 հանցագործություն է գրանցվել, իսկ 2016-ի հունվար-հունիսին՝ 4691: Միջին ծանրության հանցագործությունների թիվն այս տարվա առաջին կիսամյակում եղել է 3203, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 3196: Այս տարի նախորդի համեմատ ծանր հանցագործությունների թիվը նվազել է՝ 2017-ի հունվար-հունիսին՝ 1210, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 1613: Առանձնապես ծանր հանցագործություններն էլ այս տարվա առաջին կիսամյակում նվազել են նախորդի համեմատ: Ըստ այդմ՝ 2017-ի հունվար-հունիսին գրանցվել է առանձնապես ծանր 91 հանցագործություն, իսկ 2016-ի առաջին կիսամյակում՝ 116»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




























