Հորը սխալ ներարկելու եւ անզգուշությամբ մահ պատճառելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Կարինե Հովհաննիսյանը դիմել է Վճռաբեկ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել նաեւ տուժողի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարինե Հովհաննիսյանը հորը ցավազրկող դեղամիջոցներ ներարկելու ժամանակ ցավազրկող դեղամիջոցներ լիցքավորելու հետ միասին լիցքավորել է նաեւ հոր ներկայացմամբ եւ պահանջով բնակարան բերված ապակյա` առանց պիտակի սրվակում բաց վիճակում գտնվող, սուր հոտ ունեցող լուծույթ։ Կարինեն այն ներարկել է հորը։ Փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ այդ լուծույթը հանդիսացել է բենզին, որի ազդեցության ֆոնի վրա առաջացած ինֆարկտից տղամարդը մահացել է:
Առաջին ատյանը 1 տարվա ազատազրկման է դատապարտել Կարինե Հովհաննիսյանը: Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը:



























