Սեքսուալ ֆանտազիաներից մեկը կյանքի կոչելու փորձի ժամանակ Դեւիդ Ջեֆերսը կրակել է կնոջ ուղղությամբ։ Mirror-ը գրում է, որ Դեւիդ Ջեֆերսը տասը տարվա ազատազրկման է դատապարտվել՝ կնոջը գոտկատեղից ներքեւ պատահաբար կրակելու համար։ 

Պարբերականը նշում է, որ 46-ամյա կինը Դեւիդին պատմել է իր սեռական ֆանտազիաների մասին։ Վերջինը որոշել է դրանք իրականացնել։  Զույգը Մանչեսթերի հյուրանոցներից մեկում համար է վարձել, հարբել եւ թմրանյութեր օգտագործել։ Սեքսի ժամանակ Դեւիդը պատահաբար կրակել է կնոջը։ Դրանից հետո նա զանգահարել է հյուրանոցի ընդունարան, հայտնել կրակոցի մասին եւ հեռացել է։

Դատարանում ապացուցվել է, որ Դեւիդը չի ցանկացել սպանել կնոջը եւ ամեն ինչ արել է նրա համաձայնությամբ, ապացուցվել է նաեւ, որ Դեւիդը պատահաբար է սեղմել ձգանը։