Fox News հեռուստաալիքի լրագրող Էրիկ Բոլինգին աշխատանքից հեռացրել են անպատշաճ վարքագծի պատճառով։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով հեռուստաալիքի կայքը։ 

Պատճառն այն է, որ նա իր սեռական օրգանի լուսանկարն ուղարկել է Fox News-ի իր գործընկերոջը, ինչպես Fox Business հեռուստաալիքի երկու աշխատակիցների։

Մամուլի ասուլիսում ասվում է, որ հեռուստաալիքը հետաքննում է միջադեպը։ Բոլինգը Fox News-ում աշխատում  է 2007 թվականից։