Կիրակի Մանիլայում սկսվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանդիպման մեկնարկից առաջ պաշտոնյաները միմյանց ձեռք են սեղմել։

Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն ռուս-ամերիկյան փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ միջազգային օրակարգը, ներառյալ՝ իրադրությունը Սիրիայում։

Հանդիպումը տեղի է ունենում հերթական սկանդալի ֆոնին՝ ԱՄՆ-ն վերջին 3 տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցներն է սահմանել ՌԴ-ի դեմ, այդ թվում նաեւ՝ ռուսական էներգետիկ հատվածի։ Մոսկվան եւս պատասխան պատժամիջոցներ է սահմանել։