Մեղադրող կողմը Samsung Electronics-ի փոխնախագահ Լի Չժենի համար որպես պատիժ 12 տարվա ազատազրկում է պահանջում։ Նրան մեղադրում են կաշառակերության եւ զանգվածային կոռուպցիոն սկանդալի մեջ՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի մասնակցությամբ, փոխանցում է Yonhapnews-ը։
Մասնավորապես՝ նրան մեղադրում են նախկին նախագահի ընկերուհուն՝ Ցոյ Սուն Լիին 38 մլն դոլար տրամադրելու կամ խոստանալու մեջ, որն ապահովել է 2015 թվականին Samsung ընկերության երկու ստորաբաժանումների միաձուլմանը պետական աջակցությունը։
Բիզնես կայսրության 49-ամյա ժառանգորդին նաեւ մեղադրում են գողության, արտասահմանում ակտիվները թաքցնելու, ապօրինի եկամուտները թաքցնելու եւ կեղծ վկայություն տալու մեջ։



























