Մարին Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը կդադարի առաջ քաշել Ֆրանսիայի՝ եվրոգոտուց դուրս գալու գաղափարը, փոխանցում է RNS-ն։
«2012 եւ 2017 թվականներին (նախագահական եւ խորհրդարանական նախընտրական քարոզարշավներին) մենք ֆրանսիացիներին բացատրեցինք եվրոյի ռիսկերը, սակայն չկարողացանք նրանց համոզել։ Նրանք «ոչ» ասացին մեր ծրագրին, եւ մենք պետք է դրանից դասեր քաղենք»,- հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ, եվրոպատգամավոր Բերնար Մոնոն՝ հավելելով, որ «Frexit-ը Ֆրանսիան կհասցնի 1957 թվականի մակարդակին, իսկ ԵՄ-ից դուրս գալն անպատասխանատու որոշում է»։
Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Ժերոմ Ռիվյերը հայտարարել է, որ կուսակցութոյւնը փոխել է առաջնահերթությունները։ «Այժմ առաջնային են համարվում տարածքային ամբողջականությունը, օրենսդրական եւ միայն վերջին հերթին՝ դրամական ինքնիշխանությունը։ Եվրոյի խնդիրը վերջինն է առաջնահերթությունների ցանկում»,- նշել է Ռիվյերը։


























