Ավստրալիան, Ճապոնիան եւ ԱՄՆ-ն հարավ-արեւելյան Ասիայի երկրներին եւ Չինաստանին կոչ են արել ապահովել հարավ-Չինական ծովում վարքագծի կոդեքի իրավաբանական ուժ ստանալը, փոխանցում է Reuters-ը։
ՀԱԱՊԱ-ն եւ Չինաստանը պետք է կանոններ սահմանեն, որոնք «իրավաբանորեն պարտադիր, նշանակալի, արդյունավետ կլինեն եւ կհամապատասխանեն միջազգային իրավունքին»,- Մանիլայում հայտարարել են երեք երկրների ԱԳՆ ղեկավարները։


























