Սիցիլիայում 15 հրշեջների կասկածում են հրդեհ կազմակերպելու մեջ։ AP-ն հաղորդում է, որ հրշեջներն իրենք են հրդեհներ կազմակերպել՝ կանչով դեպքի վայր ժամանելու համար։ 

Ռագուզի ոստիկանությունը հայտնել է, որ հրշեջ ծառայության ղեկավարը տնային կալանքի ներքո է։ Նշվում է, որ հրշեջների օժանդակ ուժերը ժամում լրացուցիչ 10 եվրո են ստանում՝ հրդեհներ հանգցնելու համար։ Ըստ ոստիկանության՝ նման հրշեջ բրիգադներից մեկը 2013-2014 թվականների ամռանը կանչերին մյուսներից ավելի հաճախ էր ժամանում։ Որոշ հրշեջների եւս կեղծ կանչերի մեջ են մեղադրում։