Չինաստանի Հեբեյ նահանգում դեղատանը դանակով զինված տղամարդը սպանել է երեք ու վիրավորել չորս մարդու  հայտնում է «Սինհուան»։

Խո ազգանունով կասկածյալը դանակով վիրավորել է յոթ մարդու։ Երեքը մահացել են հիվանդանոցում, մյուսները բուժում են ստանում։ Սկսվել է հետաքննություն՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու համար։