Տասը տարվա ընթացքում Հայաստանի 85 բուհերից գործում է միայն 60-ը։ Այս մասին օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում պետական եւ մասնավոր բուհեր ընդունվողների թվի անկում է նկատվում։ «Ուսանողների թիվը110 հազարից հասել է 85 հազարի։ Եվ դա կապված չէ միայն ծնելիության հետ։ Դա շատ ավելի լուրջ խնդիր է»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ հիմնականում անկում է նկատելի հումանիտար մասնագիտությունների գծով։ Մեծ պահանջմունք չունեցող գիտակրթական ուղղությունների ցանկում են հայտնվել ֆիզիկան, քիմիան, կնեսաֆիզիկան, աստվածաբանությունը, ռուսերենը, միջմշակութային հաղորդակցությունը, տնտեսագիտությունը, միջազգային հարաբերությունները եւ այլն։

Ադիբեկյանը նշեց, որ 2007 թվականին 26000 մարդ է ընդունվել հայկական բուհեր. ուսումն ավարտել է միայն 24000-ը։ 2016 թվական բուհեր է ընդունվել 18000 մարդ. ուսումն ավարտել է միայն 12700-ը։