Հայաստանում բժշկական եւ հումանիտար մասնագիտությունների գծով թափուր տեղեր չկան։ Այս մասին օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային կրթական ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը։
Դրա հետ մեկտեղ՝ նրա խոսքով՝ ավելացել է օտարերկրյա դիմորդների թիվը։ Հարությունյանը կարծում է, որ դիմորդների թվի կրճատումը, ամենայն հավանականությամբ, կապված է երկրում ժողովրդագրական խնդիրների, այլ ոչ թե բուհերի վատ աշխատանքի հետ։
«Բանն այն է, որ մենք գործ ունենք շատ ցածր ծնելիության հետ, որը գրանցվել է 18 տարի առաջ։ Հենց դա է սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառը։ Այնպես որ, փաստը մնում է փաստ»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ տվյալ իրավիճակը պետք էր կանխատեսել դեռ հինգ տարի առաջ՝ հետեւանքները մեղմելու համար։




























