Americans Airlines ավիաընկերության օդանավը հայտնվել է ուժեղ մրրկայնության գոտում Ֆիլադլֆիայի օդանավակայանում վայրէջք կատարելուց որոշ ժամանակ առաջ։ Արտակարգ պատահարի հետեւանքների տեսագրությունն իր Twitter միկրոբլոգում հրապարակել է ուղեւոր Էրվին Ֆանը, հայտնում է Lenta-ն։
Տեսագրության մեջ երեւում է, որ օդանավի սրահում իրերն տարբեր կողմեր են նետված, իսկ առաստաղի վրա ինչ-որ հեղուկ է։ NBC News-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։ Օդանավը Ֆիլադելֆիա է ժամանել Աթենքից։
Պատահարի հետեւանքով վնասվածք է ստացել երեք ուղեւոր ու ավիաընկերության յոթ աշխատակից։ Բոլորը հոսպիտալիզացվել են վայրէջք կատարելուց հետո։




























