Ոստիկանության ծառայողները Երեւանի Ղարիբջանյան փողոցի թիվ 28 տան մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1997 թ. ծնված Թեւան Ս.-ին, որը Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Խափանման միջոցը՝ կալանք: