Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն RT-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է 2008 թվականի օգոստոսի 8-ին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

«Պատերազմը Սահակաշվիլին սկսեց: Այդ ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունն առաջին հերթին նրա ուսերին է ընկնում: Բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներն ինձ Վրաստանի թշնամի են հռչակել: Եվ մինչեւ հիմա, չնայած ԵՄ հանձնաժողովի հետաքննության արդյունքներին, չնայած Հայդի Տալյավինիի հայտարարություններին (շվեյցարացի դիվանագետ, որը գլխավորել է 2008 թվականի հակամարտության պատճառների հետաքննության միջազգայի հանձնաժողովը) եւ համընդհանուր կարծիքին, թե ինչ է տեղի ունեցել իրականում, Վրաստանում անհարմար են զգում խոսել այն մասին, որ պատերազմը Սահակաշվիլին է սկսել: Ոչ ոք չի ուզում խոսել այդ թեմայով»,- հայտարարել է Բուրջանաձեն: