Թուրքիան հաստատել է պաշտպանության կոմիտեի գերմանացի պատգամավորների այցը Կոնյայում տեղակայված ՆԱՏՕ-ի բազա։ Նախնական տվյալներով՝ այցը նախատեսված է սեպտեմբերի 8-ին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ARD հեռուստաալիքը։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շետեֆեն Զայբերթը հայտարարել է, որ Թուրքիան խնդրել է տեղափոխել հուլիսի 17-ին նախատեսված պաշտպանության կոմիտեի անդամների այցը։
Հեռուստաալիքը նշում է, որ այս անգամ այցը պետք է կայանա ոչ թե բունդեսթագի, այլ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությամբ, ինչպես նաեւ դաշինքի գլխավոր քարտուղար Ռոուզ Գեթեմյուլերի ուղեկցությամբ։
Հուլիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը անհանգստություն է հայտնել այցը հետաձգելու թուրքական իշխանությունների խնդրանքի հետ կապված։




























