Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը հետաքննություն է սկսել՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի մերձակայքում զինծառայողներին ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետ կապված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։

Չորեքշաբթի առավոտյան մուգ գույնի BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Sentinelle գործողությանը մասնակցող զինծառայողներին, որոնք Լեւալուա Պերեում դուրս էին գալիս զորանոցներից։ 6 մարդ է վիրավորվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ավտոմեքենայի վարորդն անհայտացել է դեպքի վայրից։

Լեւալուա Պերեի քաղաքապետ Պատրիկ Բալկանին հայտարարել է, որ միջադեպն «անկասկած ծրագրված ակտ է»։