ՀԴԲ գործակալները Վիջինիա նահանգում խուզարկություն են իրականացրել Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին պատկանող տանը։ ABC հեռուստաընկերության աղբյուրներն ԱՄՆ իրավապահ մարմիններում հայտնել են, որ օրդերը տրամադրվել է երկու շաբաթ առաջ՝ 2016-ի նախագահական քարոզարշավին Ռուսաստանի միջամտության հետաքննության շրջանակում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Փոլ Մանաֆորթի ներկայացուցիչն ամերիկյան լրատվամիջոցներին հաստատել է խուզարկության իրականացման փաստը։ «ՀԴԲ գործակալներն օգտագործել են պարոն Մանաֆորթին պատկանող տներից մեկում խուզարկության օրդերը,- ասվում է հայտարարության մեջ,- Պարոն Մանաֆորթը մշտապես համագործակցում է իրավապահ մարմինների ու այլ պաշտոնական կառույցների հետ ու արել է դա նաեւ տվյալ դեպքում»։

Հուլիսին Փոլ Մանաֆորթը գրանցվել է որպես «օտերարկրյա գործակալ», պաշտոնապես ԱՄՆ իշխանություններին տեղեկացրել է այն մասին, որ անցյալում ինքն աշխատել է Ուկրաինայի կառավարության համար։ Նա ստիպված է եղել Թրամփի ընտրական շտաբում իր պաշտոնը թողնել անցած տարվա օգոստոսին, մի շարք սկանդալներից հետո, որոնք կապակցված էին Եվրոպայի ու նախկին Խորհրդային միության երկրներում նրա բիզնես գործունեության հետ։