Գրող Սթիվեն Քինգը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մրցակցում են աշխարհի գլխավոր խելագարի կոչման համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Գրողը նման հայտարարություն է արել Twitter-ի իր էջում՝ կապված Կորեական թերակղզում լարված դրության եւ Փհենյանի ու Վաշինգտոնի՝ փոխադարձ սպառնալիքների հետ։ 

«Այժմ Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը պայքարում են պարզելու համար, թե նրանցից ով է աշխարհի ամենախելագար մարդը»,- գրել է Քինգը։