Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը «Գազպրոմ»-ի գործընկերների, ներդրողների, վարկատուների եւ կապալառուների համար բարդություններ է կանխատեսում՝ կապված հակառուսական նոր պատժամիջոցների հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գործակալության նյութերը։
Նշվում է, որ ԱՄՆ-ի նոր սահմանափակող միջոցառումները կարող են հանգեցնել «Հյուսիսային հոսք 2» եւ «Թուրքական հոսք» գազատարների շինարարության հետաձգմանը:
Բացի այդ՝ կարող են թուլանալ Ուկրաինայի հետ բանակցություններում «Գազպրոմ»-ի դիրքերը՝ 2019 թվականից հետո տարանցիկ սակագների շուրջ։ Նոր փաթեթը թույլ է տալիս սահմանափակել ներդրումները արտահանման համար նախատեսված ռուսական խողովակաշարերում։



























