Կանադայի Թանդեր Բեյ քաղաքի բնակիչը պատահաբար իր սեփական տունն է հրկիզել, ցանկանալով ազատվել իշամեղուներից, հայտնում է UPI-ն։

Տղամարդը որոշել էր իշամեղուների բնի մեջ բենզին լցնել, որից հետո վառել այն։ Կրակն արագ տարածվել էր տան արտաքին պատի վրա ու հասել նկուղին։

Ահազանգով դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայողները ստիպված են եղել հեռացնել տան երեսապատման զգալի մասն ու ջարդել պատը։ Կրակն արագ մարել են, ու այն զգալի վնաս չի պատճառել շենքին։ Նշում են, որ ոչ ոք չի տուժել՝ այրվածքներ կամ իշամեղուների խայթոցներ չեն եղել։