Հարավային Գերմանիայում դատարանը երեք սիրիացիների մեղավոր է Հունաստանի ափին 2015-ի սեպտեմբերին ճանաչել 13 միգրանտների մահվան մեջ։ AP-ի փոխանցմամբ, նրանք տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտվել։

Դատախազը նրանց մեղադրել է «մարդկանց մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու մեջ, որը հանգեցրել է նրանց մահվանը»։

27-ամյա տղամարդը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Թուրքիայից Լեսբոս կղզի նավակով  միգրանտների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Նավակը բախվել էր բեռնատար նավի, ինչի հետեւանքով 13 մարդ էր զոհվել, երկու երեխաներ անհետ կորել են։ Տղամարդը, որը կառավարում էր նավակը, ազատազրկվել է 2 տարով, իսկ փախստականների ու մաքսանենգների միջեւ միջնորդություն կատարած անձը՝ 2 տարի պայմանական ժամկետով։ Երեքն էլ հայտնվել էին Գերմանիայում որպես փախստականներ։