Ռուսաստանում հարցած քաղաքացիների մի մասը՝ 48 տոկոսը, անթույլատրելի է համարում Թուրքիային С-400 զենիթահրթիռային համալիրներ վաճառելը։ Սոցիոլոգիական հարցման տվյալները ուրբաթ, օգոստոսի 11-ին հրապարակել է «Հասարակական կարծիք» հիմանդրամը, փոխանցում է Lenta-ն։

С-400-ների վաճառքի հետ համաձայնել է հարցվածների միայն 25 տոկոսը, մյուսները դժվարացել են պատասխանել։ Սակայն 60 տոկոսն առաջին անգամ է լսել նման գործարք նախապատրաստելու մասին, 23 տոկոսն «ինչ-որ բան» լսել է եւ միայն 16  տոկոսը հաստատել է, որ տեղյակ է դրանից։

Այս առումով սկեպտիկորեն տրամադրվածները իրենց գլխավոր հակափաստարկն են համարում այն, որ այդ զենքը կարող է Ռուսաստանի դեմ օգտագործվել եւ Թուրքիան թշնամի պետություն է։

Հարցումն անցկացվել է 18 տարեկանից բարձր 1500 հարցվաերի շրջանում։