Ֆրանսիական Կորսիկա քաղաքում մոտ 700 մարդ է տարհանվել բնական հրդեհների պատճառով, հայտնում է «Ֆրանս Փրեսը»։

Հայտնում են, որ տարհանվել են հիմնականում նրանք, ովքեր կղզի էին եկել հանգստանալու։

Ավելի վաղ հայտնել էին, որ Վերին Կորսիկա դեպարտամենտում հրդեհ է բռնկվել, որի մակերեսը կազմում է 70-ից 100 հա։

Հուլիսի կեսերից Ֆրանսիայի ու Կորսիկայում հրդեհների հետեւանքով ոչնչացվել է 7 հազար հա բուսականություն։