Երուսաղեմի Հին քաղաքում կինը հարձակվել է մի տղամարդու վրա ու դանակով վիրավորել նրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին՝ հարցաքննելու համար։ Haaretz թերթի տվյալներով՝ բժիշկները օգնություն են ցուցաբերել տուժածին դեպքի վայրում ու նրան տեղի հիվանդանոց տեղափոխել։

Ոստիկանությունից հայտնել են, որ կինը ծագումով պաղեստինցի է, որը Երուսաղեմում է բնակվում, իսրայելցուն նրա հասցրած վիրավորումը աննշան է։