Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքի փողոցների մայթերին տեղադրված եւ քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտող վահանակները, ճանապարհային նշաններն ու վճարովի ավտոկայանատեղիների ցուցանակները եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք այլ վայրեր տեղափոխելու նպատակով:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ բացօթյա ապօրինի առեւտրի դեպքերի հայտնաբերման նպատակով նախորդ շաբաթ, այդ թվում հանգստյան օրերին վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 28 վարչական արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը, նաեւ խստորեն վերահսկելով, որ մայրաքաղաքի փողոցներում արգելվի ձմերուկի եւ սեխի բացօթյա ապօրինի վաճառքը:




























