Չարժի, որ հայկական կողմը Համաշխարհային բանկի հետ մեծ հույսեր կապի «Նաիրիտ» կաուչուկի գործարանի ֆինանսավորման հարցում: Այս մասին օգոստոսի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը նախկինում երբեք հայկական արդյունաբերության ֆինանսավորմամբ չի զբաղվել: «Մինչդեռ վարչապետին զեկուցել են, որ Համաշխարհային բանկը գործարանի տարածքում աուդիտ կանցկացնի, որից հետո փորձագիտական վերլուծության հիման վրա «Նաիրիտի» ճակատագիրը կհստակվի»,- դժգոհեց Վազգեն Սաֆարյանը:




























