25 զբոսաշրջիկներ, այդ թվում՝ օտարերկրացիներ են տարհանվել զբոսանավից, որը կործանվելէ Կարմիր ծովում՝ Եգիպտոսի Հուրգադա քաղաքի ափերին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Youm-ը։
Նշվում է, որ զբոսանավի շարժիչի հատվածում սկսել է ջուր լցվել։ Նավին են մոտեցել մերձակայքում գտնվող այլ զբոսանավեր։
Լրատվամիջոցների տվյալներով՝ զբոսաշրջիկների թվում նաեւ օտարերկրացիներ են եղել։ Զբոսանավի անձնակազմից եւ հանգստացողներից ոչ ոք չի տուժել։



























