«Վրացական երկաթուղու» աշխատակիցները հացադուլ են սկսել՝ պահանջելով իրենց վերականգնել նախկին աշխատանք տեղում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Երեք տղամարդ, որոնք մշտապես Կախեթիայում են ապրում, մինչեւ վերջին ժամանակները աշխատել են Գուրջաանի երկաթուղում: Անցյալ շաբաթ նրանց հայտնել են Մարնեուլիի երկաթուղի տեղափոխելու մասին: Երկաթուղայինների խոսքով՝ ծառայության նոր վայր տեղափոխությունը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ, որը վճարելուց ղեկավարությունը հրաժարվում է:

Գուրջաանի երկաթուղու վարչակազմից կտրականապես հերքել են այս հայտարարությունները՝ նշելով, որ Մարնեուլիիում աշխատողների համար արդեն բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են:

Հացադուլ հայտարարծները, որոնց արդեն միացել են պրոֆմիության 2 ներկայացուցիչներ, պատրաստվում էին Թբիլիսիում Գուրջաանի երկաթուղու գլխավոր գրասենյակի դիմաց վրան դնել, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել:

Բողոքողների խոսքով՝ իրենք հացադուլը չեն դադարեցնի մինչեւ իրենց պահանջները կատարվեն եւ իրենց վերականգնեն Կախեթիայի իրենց նախկին աշխատանքային տեղում:

Տեղում իրավիճակին ծանոթանում են Վրաստանի ժողովրդական պաշտպանի եւ պրոֆմիությունների ներկայացուցիչները: