Լոնդոնի «Սաութենդ» օդանավակայանի մերձակայքում պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Նախնական տվյալներով՝ պայթյունը որոտացել է օդանավարանում։

Պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։

Հեռվից նկատելի է օդանավակայանից բարձրացող ծուխը։ Պայթյունի պատճառների մասին տվյալներ դեռ չկան։